Ավստրալիայի վարչական բաժանում
Արտաքին տեսք
Ավստրալիայի վարչական բաժանում
Ենթակատեգորիա | • հասարակաաշխարհագրական տարածք • վարչատարածքային միավոր • administrative territorial entity of a single country | |
---|---|---|
Երկիր | Ավստրալիա |
Ավստրալիան կազմված է վեց նահանգներից և մի քանի տարածքներից։ Մայրցամաքային Ավստրալիան կազմված է 5 նահանգներից և 3 տարածքներից, իսկ Թասմանիա կղզին կատարում է 6-րդ նահանգի դերը։ Գումարած դրան կա 6 կղզե տարածքներ, հայտնի են որպես արտաքին տարածքներ, որոնք ընդգրկում են նաև Անտարկտիկայի մի մասը։ Բոլոր նահանգները և երեք արտաքին տարածքներից երկուսը ունեն իրենց սեփական խորհրդարանը և ինքնավարություն։ Մնացած տարածքները գտնվում են դաշնային կառավարության վարչության տակ[1]։
Նահանգներ և տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նոր Հարավային Ուելս (անգլ.՝ New South Wales, NSW) - Սիդնեյ (անգլ.՝ Sydney),
- Քվինսլենդ (անգլ.՝ Queensland, QLD) - Բրիսբեն (անգլ.՝ Brisbane),
- Հարավային Ավստրալիա (անգլ.՝ South Australia, SA) - Ադելաիդա (անգլ.՝ Adelaide),
- Թասմանիա (անգլ.՝ Tasmania, TAS) - Հոբարթ (անգլ.՝ Hobart),
- Վիկտորիա (անգլ.՝ Victoria, VIC) - Մելբուրն (անգլ.՝ Melbourne)
- Արևմտյան Ավստրալիա (անգլ.՝ Western Australia, WA) - Պերթ (անգլ.՝ Perth)։
Մայրցամաքային տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային տարածք (անգլ.՝ Northern Territory, NT) - Դարվին (անգլ.՝ Darwin),
- Ավստրալիական մայրաքաղաքային տարածք (անգլ.՝ Australian Capital Territory, ACT) - Կանբերրա (անգլ.՝ Canberra),
- Ջերվիս Բեյ տարածք (անգլ.՝ Jervis Bay Territory) Ավստրալիայի հարավարևելյան ափին, որտեղ գտնվում է ռազմածովային բազան 9 մայրաքաղաքային առևտրական նավահանգիստը։
1926-ից մինչև 1931 թվականը գոյություն ուներ հվ. լ. 20-րդ և 26-րդ զուգահեռականների միջև գտնվող Կենտրոնական Ավստրալիան, որը հետո միավորեցին Հյուսիսային տարածքի հետ։
Արտաքին տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնակելի
- Նորֆոլք կղզի (անգլ.՝ Norfolk Island),
- Ծննդյան կղզի (անգլ.՝ Christmas Island),
- Կոկոսյան կղզիներ (անգլ.՝ Cocos (Keeling) Islands)
- Անբնակելի
- Աշմոր և Կարտյե կղզիներ (անգլ.՝ Ashmore and Cartier Islands),
- Մարջանների ծովի կղզիների տարածք (անգլ.՝ Coral Sea Islands Territory),
- Հերդ և Մակդոնալդ կղզիներ (անգլ.՝ Heard Island and McDonald Islands)
- Ավստրալիական անտարկտիկական տարածք (անգլ.՝ Australian Antarctic Territory) (Անտարկտիդայի 1/3 մասը)։ Անտարկտիդայի տարածքի Ավստրալիայի սուվերենությունը չի ճանաչում Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ, քանի որ այն հակասում է միջազգային իրավունքին, ավելի ճիշտ 1959 թվականի ՄԱԿ-ի Անտարկտիդայի մասին պայմանագրի։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրոշ | Անվանում | ISO | Փոստային կոդ | Տիպ | Մայրաքաղաք | Բնակչություն | Տարածք (կմ²) |
---|---|---|---|---|---|---|---|
Աշմոր և Կարտյե կղզիներ | Արտաքին տարածք | 0 | 199 | ||||
Ավստրալիական անտարկտիկական տարածք | Արտաքին տարածք | 1000 | 5 896 500 | ||||
Ավստրալիական մայրաքաղաքային տարածք | AU-ACT | ACT | Տարածք | Կանբերրա | 344 200 | 2358 | |
Ծննդյան կղզի | CX | Արտաքին տարածք | Ֆլային Ֆիշ Քոուվ | 1493 | 135 | ||
Կոկոսյան կղզիներ | CC | Արտաքին տարածք | Ուեսթ Այլենդ | 628 | 14 | ||
Մարջանների ծովի կղզիների տարածք | Արտաքին տարածք | ||||||
Հերդ և Մաքդոնալդ կղզիներ | HM | Արտաքին տարածք | 0 | 144 | |||
Ջերվիս Բեյ տարածք (1) | JBT | Տարածք | Ջերվիս Բեյ | 611 | |||
Նոր Հարավային Ուելս | AU-NSW | NSW | Նահանգ | Սիդնեյ | 6 967 200 | 800 642 | |
Նորֆոլք կղզի | NF | Արտաքին տարածք | Կինգստոն | 2114 | 35 | ||
Հյուսիսային տարածք | AU-NT | NT | Տարածք | Դարվին | 219 900 | 1 349 129 | |
Քվինսլենդ | AU-QLD | QLD | Նահանգ | Բրիսբեն | 4 279 400 | 1 730 648 | |
Հարավային Ավստրալիա | AU-SA | SA | Նահանգ | Ադելաիդա | 1 601 800 | 983 482 | |
Թասմանիա | AU-TAS | TAS | Նահանգ | Հոբարթ | 498 200 | 68 401 | |
Վիկտորիա | AU-VIC | VIC | Նահանգ | Մելբուրն | 5 297 600 | 227 416 | |
Արևմտյան Ավստրալիա | AU-WA | WA | Նահանգ | Պերթ | 2 163 200 | 2 529 875 | |
(1) Նախկինում մտնում էր Ավստրալիական մայրաքաղաքային տարածաքի կազմի մեջ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Административное деление Австралии - это... Что такое Административное деление Австралии?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
|
|
|